Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավագանու վերջին նիստի ընթացքում Հայկ Մարությանի հերթական անիմաստ ու նպատակային մանիպուլացնող ճառից հետո, ինչպես նաև իմքայլականների թեթև ձեռքով խոսակցություններ են պտտվում, որ ասիմպտոմ վարակակիր եմ և հենց այդ պատճառով էր հայտնի նոպատիկ ելույթն ու հիստերիան:
Իմ սիրելի իմքայլականներ, ուզում եմ Ձեզ հիասթափեցնել: Ես կատարյալ առողջ եմ: Բա՛վ է նման խոսակցություններ տարածեք: Բա՛վ է: Այս երկու օրվա իմ դեմ ուղղված Ձեր անձնական և ֆեյքային արշավն ապացուցեց, թե ինչքան ցածր կարող եք ընկնել` հանրության աչքին ինձ սևացնելու փորձեր անելու համար: Դադարե՛ք ապրել իմ կյանքով, իսկ եթե, այնուամենայնիվ, չի ստացվում, դիմե՛ք վարչապետի աշխատակազմ կամ, օրինակ, ԱԱԾ` փորձելով տեղեկություն ստանալ իմ առողջական վիճակի մասին և ոչ միայն»: