Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանի հանձնարարությամբ հրդեհի հետևանքով անօթևան մնացած երկու ընտանիք (5 քաղաքացի) ժամանակավոր վերաբնակեցվել է մոտակա շինությունում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն դեկտեմբերի 5-ին` ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և վեց մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՈՒԿՐՇԻՆ» ավանում գտնվող թիվ 3/4 բնակելի շինությունում (211 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին, մարվել 13.31-ին:
Շինությունից այրվել է 68 քմ հատված, իսկ տանիքի փայտե կառուցատարրերից՝ մոտ 104 քմ: