Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը սկսել է աճել Եվրոպայի մի շարք երկրներում կարանտինային միջոցների թուլացումից հետո, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ինչպես հայտնում է BBC-ը, 11 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում եւ Հյուսիսային Մակեդոնիայում վիրուսի արագացված փոխանցումը հանգեցրել է պանդեմիայի զգալի վերսկսմանը՝ պնդում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Հենրի Կլյուգեն:
Նրա խոսքով՝ պանդեմիայի վերսկսման մասին իր զգուշացումն իրականություն է դարձել:
ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանում գրանցել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,6 մլն եւ մահվան մոտ 195 000 դեպք: Ամեն օր գրանցվում է վարակման մոտ 20 000 եւ մահվան 700 նոր դեպք:
«Շաբաթներ շարունակ ես խոսել են պանդեմիայի վերսկսման ռիսկի մասին: Եվրոպայի որոշ երկրներում այդ ռիսկն իրականություն դարձավ. վերջին 2 շաբաթում 30 երկրներում նոր դեպքերի թիվն աճել է»,-ասել է նա:
Խոսքը Հայաստանի, Շվեդիայի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցեհովինայի, Ղրղզստանի, Ուկրաինայի եւ Կոսովայի մասին է:
Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Լեհաստան, Գերմանիա, Իսպանիա եւ Իսրայել, շատ արագ արձագանքել են վտանգավոր բռնկամնն ու արագ միջամտման արդյունքում խուսափել են նոր բռնկումից:
Մասնագետի խոսքով՝ արդեն հիմա պետք է պատրաստվել աշնանը, երբ կորոնավիրուսը կմիանա սեզոնային ՍՇՎ-ներին, թոքաբորբին եւ այլ հիվանդություններին: