Ինքնատուգանված Դանիելը վարկաբեկում է Գյումրին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն իր facebook-յան էջում գրառում է կատարել, որից իմանում ենք, որ վերջինս Գյումրիում է եղել, հետևել է քաղաքի բնակիչների կողմից դիմակներ կրելուն և այնպես է ներկայացրել, որ գյումրեցիները բարբարոս են… Անկեղծ, շատ զարմացած եմ Դանիելի գրառումից, քանի որ, լինելով գյումրեցի, ով ամեն օր տնից դուրս է գալիս, բացարձակ համաձայն չեմ նրա ներկայացրած իրավիճակի հետ… Չկա նման բան… Ինչպես Երևանում և հայաստանյան շատ բնակավայրերում, այնպես էլ Գյումրիում՝ պարետատան որոշումների մեծ մասը կատարվում են…
Այդ գրառումը կարդալուց այնպիսի տպավորություն ես ստանում, որ Դանիելը եղել է ոչ թե «Հայաստանի աղ», այսինքն` հանրապետությանը համ տվող հայրաքաղաքում, այլ ինչ-որ աֆրիկյան հետամնաց երկրներից մեկի գյուղերից մեկում…
Զարմանալի է, իսկ ինչու՞ Դանիելն իր գյումրվա այցի մասին մի տեսանյութ չի հրապարակել…
Հորդորում եմ Դանիելին Գյումրի այցելելիս անպայման գնալ Ֆանտան, Ավտոկայանի տնակային ավանները և տեսնել, թե այդ գետտոներում բնակվող մարդիկ ինչ սոցիալական վիճակում են և օրվա հացի գումար չունեցող այդ մարդկանց ապահովել դիմակներով…
Ի դեպ, որքան հասկանում եմ, միակ բանը, որ Դանիելի մոտ շատ լավ է ստացվում՝ իրեն օգնության ձեռք մեկնած մարդուն վատաբանելն է և ինքնատուգանվելն է…
Զբաղվի սիրածդ գործերով… Եթե Գյումրիում քո նկարագրած վիճակն է, ապա դրա համար պատասխանատու են իշխանություններն, այլ ոչ թե ժողովուրդը և ընդդիմությունը, ինչպես դա ցանկանում է ներկայացնել Նիկոլն ու իրեն սպասարկողները…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: