Բեյոնսեն անսպասելիորեն թողարկել է նոր երգ, որը կոչվում է Black Parade: Երգը համացանցում հայտնվել է հունիսի 19-ին, որը համարվում է Ամերիկայի պատմության ամենանշանակալից օրերից մեկը: Այդ օրը երկրի սևամորթ բնակչությունը նշում է Ջունթինս տոնը՝ Միացյալ Նահանգներում ստրկության վերացման օրը:
Երգը ծառայում է որպես օրհներգ՝ ի պաշտպանություն բիզնեսի սևամորթ սեփականատերերի՝ արվեստի և դիզայնի ոլորտից մինչև ռեստորաններ և բարեր, որոնք անդադար բախվում են անարդար վերաբերմունքի հետ և այժմ ճգնաժամ են ապրում:
Հաղորդվում է, որ երգից ստացված հասույթը կտրամադրվի փոքր ձեռնարկություններին
Պատրաստեց Անի Գաբուզյանը