
«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Բաթոյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին` երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար։