Շաքե Թովմասյան. «Զարմանալի է, որ էս բնիկ֊չբնիկների կուտը ուտում են նաև պաշտոնյաներ, ընդդիմության ներկայացուցիչներ ու մտավորականներ»
Advertisement 1000 x 90

Շաքե Թովմասյան. «Զարմանալի է, որ էս բնիկ֊չբնիկների կուտը ուտում են նաև պաշտոնյաներ, ընդդիմության ներկայացուցիչներ ու մտավորականներ»

Շաքե Թովմասյանը ֆեյսբուքում գրել է.

«Զարմանալի է, որ էս բնիկ֊չբնիկների կուտը ուտում են նաև պաշտոնյաներ, ընդդիմության ներկայացուցիչներ ու մտավորականներ։ Բնիկը ո՞րն է, որ ձեզ այդքան հեշտ շեղում է օրենքի ամենամտահոգիչ դրույթներից ու հրատապ այլ հարցերից։ Սա օրենք է, որը անխտիր վերաբերում է ԲՈԼՈՐԻՆ, ուզում է բնիկ լինեք, ուզում է չբնիկ։ Գույք ունես, թանկ կամ էժան, պիտի հարկ վճարես, ընդ որում հիմա արդեն շուկայակա‘ն գինը հիմք ընդունելով, ոչ թե կադաստրային։ Այսինքն` մի քանի անգամ ավելի շատ ենք հիմա մուծելու։ ԲՈԼՈՐԸ։ Իսկ գործող օրենքում շեմ կար, և փոքր բնակարանները չէին մուծում։ Վերջ։

Հ.Գ. Դե հիմա հիշեք` ումից սկսվեց այս շեղելու ֆլեշմոբը»:



Նման նյութեր