«Արտաշատ» ԲԿ-ում կորոնավիրուսի դեմ բուժում ստացող պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից
Advertisement 1000 x 90

«Արտաշատ» ԲԿ-ում կորոնավիրուսի դեմ բուժում ստացող պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

«Արտաշատ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները»,- նշել է Նիկողոսյանը:

Նախարարի մամուլի խոսնակը հավելել է, որ պացիենտը գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում: