
Կենտրոնական բանկի դիմաց հունիսի 30-ին իրականացված բողոքի ակցիայի յոթ մասնակցիներ բերվել են ոստիկանություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Կենտրոնական բանկի մոտից 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն:
Հավաքվածները Կենտրոնական բանկից պահանջել են, որպեսզի վերջինս մասնավոր վարկային կազմակերպություններին հորդորի իրենց վարկային արձակուրդ տրամադրել:
Լիլիթ Դեմուրյան