
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս տեղեկությունը հաստատել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ամիսներ առաջ արված այն տեսագրությունը, որում Ծառուկյանն ասում էր, թե բարի մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում…