
Վահան Բաբայանի գրառումը.
«Քողարկված բանակցությունների արդյունքը ազգովի զգալու ենք մոտ ապագայում
Դատելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից մենք նախապատրաստվում ենք խաղաղության: Հիմա դա ի՞նչ է նշանակում և կոնկրետ Արցախը դրա դիմաց ինչ է վճարելու նույն այդ խաղաղությանը նախապատրաստվող հայ ազը չգիտի:
Ինչ է բանակցվում այսօր ինչ սպասել,ինչ չսպասել կրկին մնում է փակ դռների հետևում: Հիշեցման կարգով ասեմ,որ Լավրովի արված հայտարարությունը մինչ օրս մնացել է անպատասխան և չկա նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերքող կարծիքը:
Նույն ժամանակահատվածում երկրում համավարակի և արտակարգ դրության պայմաններում Նիկոլը արագ ռեժիմով ուզուրպացնում է ՍԴ-ն: Նախագահի աթոռին նստած անձն էլ հրապարակային ասում է «ինձ վրա հույս չդնեք»:
Մտածեք հայեր, քանի դեռ շատ ուշ չի, մտածեք…»: