Լրագրող Ռազմիկ Մարտիրոսյանի գրառումը
«Լավ կրթություն ստանալուց պակաս կարևոր չի ինքնուրույն ճամփորդելը, տարբեր երկրներում որոշ ժամանակ միայնակ ապրելը․․․
Էդ քեզ տալիս ա էն, ինչը ոչ մի համալսարան չի կարող տալ՝ ինքնուրույնություն, ինքնավստահություն, սեփական ուժերիդ հանդեպ հավատ, գիտակցում, որ էս կյանքում անհնարին ոչինչ չկա քեզ համար, դու կարող ես ցանկացած երկրում, ցանկացած միջավայրում մեն-մենակ ապրել, աշխատել, արարել, չընկրկել, հաղթահարել բոլոր դժվարությունները ու լայնացնել աշխարհայացքդ, ամեն երկրից մի նոր սովորություն ձեռք բերել, սպունգի պես կլանել տվյալ երկրի մարդկանց բնորոշ դրականը, ճիշտ կողմնորոշվել ամենաբարդ ու ամենաաբսուրդ իրավիճակներում, սիրել կյանքը նույնիսկ էն պահերին, երբ թվում ա, թե ամեն ինչ վերջացավ․․․
Ես սիրում եմ միայնակ ճամփորդել և անհամբեր սպասում եմ էն օրվան, երբ էս ամենը կավարտվի ու վերջապես նորից օդանավ կնստեմ»։