
Արա Գալոյանը ֆեյսբուքում գրել է.
«Այս տարի տնտեսական «սեփական» ցուցանիշներից բացի կտրուկ նվազել է նաև արտասահմանից ստացվող «Մարդասիրական օգնությունների» ծավալը:
Հունվար-ապրիլին ստացվել է մոտ 8.1 մլն դոլարի օգնություն անցած տարվա նույն ժամանակահատվածի 25.9 մլն դոլարի դիմաց:
Ստացված մարդասիրական օգնության ծավալներն ըստ երկրների համեմատելով կարելի է նկատել, որ համավարակը կրճատման հիմնական պատճառ չի: Արտաքին քաղաքական խնդիրների ազդեցությունն ավելի ցայտուն է»: