
ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը,փոխգործակցելով ՀՀ ոստիկանության հետ, այսօր կրկնակի ուժեղացված ստուգայցէ կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Մասնագիտական թիմը շրջել է Ազատամարտիկների զբոսայգում և իրականացված մշտադիտարկումների արդյունքում գրանցել դիմակները ոչ ճիշտ կրելու, երբեմն նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը խախտելու դեպքեր։
Տեղում տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ ցուցումներ և բաժանվել մեկանգամյա օգտագործման դիմակներ։
Վարչական շրջանում տեսուչներն իրականացրել են լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման վերաբերյալ։
ՀՀ բոլոր մարզերում ընթանում են խստացված ստուգայցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։