
ՌԴ-ն փոխեց սահմանադրությունը, իսկ դա նշանակում է, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ կմնա իշխանության ևս 15 տարի, ինչի կապակցությամբ ես շնորհավորում եմ ռուսաստանցիներին և ցավակցում արևմուտքին և նրանց ռուս սպասարկուներին:
Սա նաև նշանակում է, որ արևմութքը ստիպված փորձելու է Ռուսաստանում աշխատեցնել գունավոր հեղափոխության սցենարը:
Որպես դրա նշան, այստեղ նույնպես հիմա կտեսնեք հակառուսական հիստերիայի ալիք: Նավալնու երեկվա Հ1-ի եթերում հայտնվելը պատահականություն չէր:
Հիշեք` հակառուսական հիստերիան քայլարաստների վերջին հանգրվանն է: Քանի որ էլ չի ստացվում պատասխանատվությունը բարդել նախկինների և ժողովրդի վրա, Նիկոլին շտապ պետք է նոր «թշնամի»: Ու էդ թխնամին չի լինելու թուրքը կամ ադրբեջանցին: Դրանք հիմա մեր «կիրթ և կառուցողական» ընկերներն են: Նիկոլի արևմտյան թանկագին բարեկամների կողմից նախօրոք նախագծված պլանով եկել է ժամանակը Ռուսաստանը դուրս շպրտել տարածաշրջանից:
Իսկ ինչ կլինի հետո, շատ հուզիչ է…