Բահրեյնի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարող է տարբեր միկրոօրգանիզմներ ոչնչացնել, այդ թվում՝ կորոնավիրուսը։ Այս մասին գրում է Daily Mail–ը։
Ռոբոտը խոսում է 12 լեզուներով, կարողանում է ջերմաչափում իրականացնել։ Բացի այդ, նա արձագանքում է ձայնային հրահանգներին և ճանաչում դեմքերը։
Կորոնավիրուսը սպանող ռոբոտը միկրոօրգանիզմների վրա ազդում է կարճալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթման օգնությամբ։ Դրա շնորհիվ ռոբոտը 30 րոպեի ընթացքում ոչնչացնում է բոլոր միկրոօրգանիզմների մինչև 90%–ը` վնասելով նրանց թաղանթը և հանգեցնելով ԴՆԹ–ի քայքայման։
Այսօր ռոբոտը փորձարկումներ է անցնում արդյունաբերական պայմաններում, իսկ նրա երկու նմուշներն արդեն իսկ օգտագործվում են Բահրեյնի բուժհաստատություններում։