Վերջերս բազմաթիվ ահազանգեր էի ստանում` հիվանդանոցներում համատարած #Պլակվենիլ դեղի նշանակման և այդ դեղից առաջացող բարդությունների վերաբերյալ և որոշեցի մի փոքր կիսվեմ Ձեզ հետ իմ ուսումնասիրություններով:
Պլակվենիլը հանդիսանում է մալարիայի դեմ պայաքրի դեղամիջոց և ընդգրկվել էր ԱՀԿ կողմից գովաբանվող «Solidarity trial» փորձարկման մեջ ու որոշ ժամանակ հետո հեռացվել, որովհետև առաջացնում էր մեծ թվով բարդություններ և ուներ բազմաթիվ հակացուցումներ:
Իմ ունեցած տեղեկատվությամբ Հայաստանը պաշտոնապես չի մասնակցել նշված փորձարկմանը, սակայն մեր երկրում, համաձայն առողջապահության նախարարի 1370-Ա հրամանի, այն լայնածավալ կիրառվել է շատ բուժառուների բուժման գործընթացում և մեծ քանակությամբ նշանակվել է բոլոր «COVID-կենտրոններում»:
Ամբողջ աշխարհում, դեղի փորձարկմանը մասնակցելու համար բուժառուին պետք է տրվի տեղեկատվություն բոլոր հնարավոր կողմնակի երևույթների մասին` ընդհուպ մինչև մահ և այդ ամենից հետո նա պետք է ստորագրի մի շարք փաստաթղթեր (արդյո՞ք Հայաստանում բուժառուն ստորագրել է կամ արդյո՞ք ստորագրելուց իմացել է, թե ինչ բովանդակությամբ թուղթ է ստորագրում) ու նոր` սեփական համաձայնությամբ ստանա այդ դեղամիջոցը:
Այո՛, դա համաշխարհային փորձարկում է եղել, սակայն անհասկանալի է, թե ինչպես է առողջապահության նախարարը ստորագրում հրաման, ըստ որի փորձարկվող դեղը դառնում է պարտադիր (այլ ոչ կամային) կիրառության համար:
Սա դեռ առաջին խնդիրն է…
Պլակվենիլ դեղամիջոցը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղամիջոց, ինչի մասին է վկայում այն փաստը, որ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փերձագիտական կենտրոն» ՓԲԸ կայքում չկա որևէ տեղեկատվություն նշված դեղի մասին, սակայն ըստ ՀՀ «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի` չգրանցված դեղամիջոցի ներմուծումը թույլատրված է արտակարգ իրավիճակների կամ դրանց առաջացման վտանգի առկայության դեպքում, բայց համաձայն նույն օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 15-րդ կետի` եթե ներմուծվող դեղի փաթեթավորման գրառումների լեզուն չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեղերի փաթեթավորման համար ընդունված լեզուներից որևէ մեկին (Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն), ապա այդ արտադրանքի ներմուծումը մերժվում է:
Սա երկրորդ խնդիրն է…
Տվյալ նկարում, ըստ ինձ տեղեկատվություն տրամադրեղ բուժառուի, պատկերված է կորոնավիրուսով հիվանդ բուժառուներին «Պլակվենիլ» անվան տակ տրվող` անհասկանալի (երևի Չիներեն) գրառումներով դեղամիջոցը, որը ոչ բուժառուն և համոզված եմ, որ ոչ էլ շատ բուժաշխատողներ չգիտեն թե ինչ է…
Սա էլ երրորդ խնդիրն է…
Ինչևիցե, սա զուտ փաստեր են…
Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: