
Լիկա Թումանյանը ֆեյսբուքում գրել է.
«Հենց հիմա «Արմնյուզ»-ում են գտնվում ոստիկաններ՝ հեռուստաընկերության դեմ վարույթ հարուցելու ծանուցմամբ։ Դիմակ չկրելու հարցն է առանցքում, հիմնավորումը՝ պարետի որոշումը։ Այնինչ հեռուստատեսային ոլորտի կարգավորող մարմին ՀՌԱՀ-ից թե՛ բանավոր, թե՛ գրավոր հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է։ Ըստ ոստիկանների՝ նմանատիպ վարույթներ կան նաև այլ հեռուստաընկերությունների նկատմամբ։
Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»։