Ռուսաստանում անձնական ունեցվածքի գողության մեղադրանքով հետախուզվող կինը Երևանում ներկայացել է ոստիկանություն: «Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 10.00-ին, կամավոր բաժին է ներկայացել Աիդա Ք.-ն, որն ապրիլի 23-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Անձնական ունեցվածքի գողությունը) 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն»,- տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից.
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: