Երևանի հանրային բաց վայրերում գործում են տեղեկատվական կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ առաջիկայում հանրապետությունում այդ կետերի թիվը կավելանա:
«ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երեւանում հայտնվել են այսպիսի կետեր՝ որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները։ Այս պահին Երեւանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: