
Հուլիսի 5-ին, ժամը 18։16-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը «Արևիկ» հանգստի գոտու մոտակայքում նկատել է ջրահեղձվող քաղաքացու։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Սևադա Խ․-ին (ծնված 1989 թ.)։