
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբերի մասին ահազանգից հետո Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգները շենքի տարածքում որևէ վտանգավոր բան չեն հայտնաբերել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Քաղաքային վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար մայոր Գևորգ Մնացականյանը:
«Աշխատել է երեք կինոլոգիական խումբ, աշխատանքի արդյունքում որևէ վտանգավոր բան չի գտնվել: Աշխատանքներն ավարտվել են: «Մեգամոլ»-ն անցնելու է բնականոն աշխատանքի»,- ասաց Մնացականյանը: