Ա. Նախարարությունը գրառում է անում.
«Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան։ Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին»։
Բ. Նույն տեքստը առանց որևէ էական փոփոխության արտատպել են իշխանական «Հայկական ժամանակը», Հ1-ի լրատվականի կայքը, «Ազատությունը»։
Մի շարք այլ կայքեր էլ են copy-paste-ի սկզբունքով այդ սուտը տարածել։
Այնուամենայնիվ, պնդումը, թե բոլոր վարակված տարեցներն առողջացել են և վերադարձել «իրենց բնականոն կյանքին», սուտ է, կորոնավիրուսով վարակված տարեցների մի մասը, ցավոք, մահացել է։
***
Այդ մահերի մասին գրել են «Սպուտնիկ Արմենիան», որը չի զլացել և լրացուցիչ հարցում է արել նախարարությանը (թեպետ որպես վերնագիր, միևնույն է, նախարարության սուտ պնդումն է դրել), Tert.am-ը (թեպետ սկզբում առանձին նյութով տվել է նախարարության սուտը, բայց հետո մի նյութ էլ մահերի մասին է տվել)։
Հետաքրքիր է, որ նախկինում իշխանությունների նման հանդուգն սուտը միանգամից մեծ աղմուկ կբարձրացներ, հանրության բուռն բողոքներ, իսկ այսօր սա, մեծ հաշվով, շարքային իրադարձություն է։
Նախարարության էջի գրառումը` 300+ լայք և սրտիկ՝ այստեղ։
«Հայկական ժամանակ»՝ այստեղ։
«Ազատություն»՝ այստեղ։
Հ1՝ այստեղ։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից: