Նունե Ներսիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Մարդու չարությանը, ապազգային որոշումներին չափ ու սահման գոյություն ունի։ Բայց այ Թորոսյանինը ոչ մի կերպ չի լինում պատկերացնել, թե ինչքան հեռու կարող է գնալ։ Այսօր այս համավարակի ժամանակահատվածում ամբողջ աշխարհը նոր հիվանդանոցներ կառուցելու, վերազիննելու գործին է լծված, իսկ այս տմարդին մտածում է որքան հնարավոր է փակել, փչացնել, քանդել եղածը։ Երեկ Աչաջուր ԱԿ- ի տնօրինությունը այս չմարդից գրություն է ստացել, որ այսօր ներկայանան նախարարություն քննարկման ՝ լիցենզիան կասեցնելու վերաբերյալ։ Նախ ասեմ , որ այս համավարակի ընթացքում հանրային լսումներ կազմակերպելը, և այն էլ այն խնդիրը, որը հրատապ չէ, արդեն իսկ ինքնին խոսում է այն մասին, որ նպատակ է հետապնդում։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ չմարդը կառուցողական նպատակներ երբեք չի ունեցել և չի էլ ունենա։ Գիտենք, որ առողջապահությունը նրա համար ընդամենը բիզնես է։ Մյուս կարևոր հարցը , որ այս մարդը հաշվի չի առնում ՝ դա սահմանամերձ գոտին է։ Իսկ ամենակարևորը այնքան պարապ է մնացել, որ նորից անցել է իր մութ գործերին։ Բացատրեմ՝ ինչ՞ու մութ։ Հիշում եք չէ երեկ հայտարարեց, որ հնարավոր է բուժաշխատողների վարձատրությունը նվազի, բացի այդ, հայտարարել է նաև, որ ֆինանսները չեն բավարարում բոլոր վարակակիրներին հոսպիտալացնելու։ Այսինքն էս «խեղճ» տղայի պարգևավճարները պակասել են ու մի քանի կենտրոններ փակելով , կտնտեսի ֆինանսները, որոնք ինքնին կդառնան պարգևավճար: Դե ինչ, չեմ ուզում ընդլայնվել, սպասենք մնացած զարգացումներին, որոնց մասին կիմանանք այսօր երեկոյան։
Հ. Գ. Աչաջուր ԱԿ-ն չի փակվելու։
Արսեն Թորոսյանը պատասխան է տալու»։