Կարեն Վրթանեսյան. «Ֆրանսիայից ժամանած բժիշկներից 5-ը covid բուժելու փորձ չեն ունեցել․ այս «մարդասիրական» գործողության համար պետբյուջեից 200.000 եվրոյից ավելի է ծախսվել»
Advertisement 1000 x 90

Կարեն Վրթանեսյան. «Ֆրանսիայից ժամանած բժիշկներից 5-ը covid բուժելու փորձ չեն ունեցել․ այս «մարդասիրական» գործողության համար պետբյուջեից 200.000 եվրոյից ավելի է ծախսվել»

«Հրապարակը»՝ հղում անելով ֆրանսիական France Arménie պարբերականի հուլիսյան համարաին, հայտնում է, որ կովիդի դեմ պայքարում մեզ օգնելու համար Ֆրանսիայից բժիշկների խմբի ժամանումն ընդամենը Արսեն Թորոսյանի կերպարը մի քիչ պայծառացնելու նպատակով պիառ-գործողություն է։

Ավելին՝ 7 բժիշկներից 5-ը կովիդ բուժելու փորձ չունեն։

Սույն «մարդասիրական» գործողության համար ՀՀ պետբյուջեից 200 հազար եվրոյից ավելի է ծախսվել։

Եթե այդ մարդիկ իսկապես չունեին ունիկալ փորձ կովիդի դեմ պայքարելու, ապա սա Արսեն Թորոսյանի և ընդհանրապես ՀՀ չիշխանությունների անսահման և հանցավոր ցինիզմի հերթական դրսևորումն է։

Այդ գումարով, օրինակ՝ կարելի էր Հայաստանում 24-ժամյա հերթափոխերով աշխատող մի քանի հազար բուժաշխատողի կամ շտապ օգնության աշխատողի պարգևատրել։

#կորոնարսեն
#երկիրՀԺ
#WagTheDog

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր