
«Նարեկ Սամսոնյանի մոտ եմ՝ Կենտրոնի ոստիկանության բաժնում։ Հենց նոր ոստիկանության ներկայացուցիչը (կապիտան Հայրապետյանը) բանավոր պարզաբանեց, որ Ն. Սամսոնյանը ենթարկվել է վարչական ձերբակալման ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։
ԼՐԱՑՈՒՄ. 16:00. Կապիտանը լրացուցիչ պարզաբանեց, որ դիմակի համար արձանագրություն կազմելիս հնարավոր չի եղել այն ավարտին հասցնել, և վարչական ձերբակալման են ենթարկել՝ արձանագրության կազմումը ավարտին հասցնելու համար»։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից