Պատգամավորն առաջարկում է վաճառվող մեքենաները մայթեզրից տեղափոխել քաղաքից դուրս
Advertisement 1000 x 90

Պատգամավորն առաջարկում է վաճառվող մեքենաները մայթեզրից տեղափոխել քաղաքից դուրս

Երևանի փողոցների մայթեզրերին 3000 հազար մեքենա է կայանված վաճառքի համար։ Այդ մեքենաները ծանրացնում են քաղաքի երթևեկությունը և էլ ավելի են ծանրացնելու սեպտեմբերին, երբ երթևեկությունը ավելի աշխուժանա։ Սրանք են իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի փաստարկները․ նա առաջարկում է այդ մեքենաների վաճառքը տեղափոխել այլ տեղ։

Պատգամավորի ու նրա գործընկերների՝ Ազգային ժողով ներկայացրած նախագիծն առաջարկում է, որ այդ մեքենաները հեռացվեն մայթեզրերից, տեղափոխվեն քաղաքացի դուրս որևէ տեղ, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել դրանց վաճառքը ավելի բարենպաստ պայմաններով։ Դրա հաշվին մասնավորապես Երևանը, ըստ պատգամավորի, կբեռնաթափվի այդ մեքենաներից։

ԼՀԿ խմբակցությունից Գևորգ Գորգիսյանի հարցին պատասխանելիս էլ Բաղդասարյանը խոստացավ, որ քանի դեռ այլ տեղ նախատեսված չէ այդ վաճառքը կազմակերպելու համար, այդ մեքենաները չեն հեռացվի մայթեզրերից։

Ըստ Բաղդասարյանի, սակայն, որևէ կերպ հնարավոր չէ այդ մեքենաները հեռացնել, եթե դրանց վրա չլինի վաճառքի մասին հայտարարություն։

shantnews.am