
Արա Գալոյանի գրառումը.
«Անցած տարվանից հրապարակվում է օտարերկրյա քաղաքացիների գնած կամ վաճառած անշարժ գույքի վիճակագրություն: Հավանաբար հույս-կարծիք կար, որ մեր արտասահմանցի հայրենակիցները կսկսենք հայրենիքում անշարժ գույք ձեռք բերել:
Բայց ամեն ամիս նրանք վաճառում էին ավելի շատ նախկինում գնած գույք, քան գնում: Հիմա արդեն կարելի է նաև համեմատել ամիս առ ամիս:
2019 թ մայիսին օտարերկրյա քաղաքացիները գնել են 165 անշարժ գույք, վաճառել՝ 341-ը: Այս տարվա մայիսին օտարերկրյա քաղաքացիները գնել են 59 անշարժ գույք, վաճառել՝ 130-ը:
Մեկ տեղեկություն ևս՝ մայիսին օտարերկրյա քաղաքացիները չեն գնել արտադրական նշանակության շինություն, փոխարենը վաճառել են 3-ը»: