SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 01։00-ից մինչև 08։45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված Ա. Անտինյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիների ապակիները և հետևի պլաստմասե պատյանները։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: