ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայում գործող այն կազմակերպությունները, որտեղ խստացված ստուգումներ ու կրկնայցեր են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, շարունակում են առաջատար լինել ՀՀ պարետի որոշումների պահանջները կատարելու հարցում. այսօր դիտարկված որևէ տնտեսավարողի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Խախտումների նվազման մասին է վկայում նաև կասեցումների պատկերը. այսօր հանրապետությունում ՍԱՏՄ կողմից իրականացվող կասեցումների քանակը արտակարգ դրության ողջ ընթացքում ամենաքիչն է եղել. այն չի հասել մեկ տասնյակի: