
Արսեն Բաբայանի գրառումը.
«Նիկոլը Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է:
Դուք ստախոս եք: Եթե դա լիներ կարևոր, ապա դիմակ կրելը կլիներ առաջնային խնդիր: Իսկ այն բացահայտ փաստը, որ դիմակ կրող մարդուց ոստիկանությունը պահանջում է անձնագիր և չունենալու դեպքում բերման է ենթարկում ոստիկանություն, վարակի տարածում իրականացնելու վառ օրինակ է:
Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը:
Դուք ոստիկանների վրա պահանջ եք դրել, որ յուրաքանչյուրն օրական առնվազն 10 տուգանք պիտի բերի:
ՍՏԱԽՈՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»