
Գևորգ Գևորգյանն իր էջում գրում է.
Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին հնչած Փաշինյանի ուղերձի ողնաշարը ազգային պետության գաղափարն էր։ Սա տարօրինակ կերպով հակադրվում է իշխանության երկու տարվա ապազգային գործունեությանը։ Ինչ է ստացվում, կամ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կամ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։
Վերջինիս դեպքում բոլոր ոլորտների զարգացման նոր ռազմավարությունը պետք է բխի մեր ազգային անվտանգության ողնաշարից և մեր ազգային շահից։
Մենք մի պետություն ենք, որի ազատ լինելիությունը, պետականության անխախտ ապագան և զարգացող կյանքը հնարավոր է կառուցել միայն ազգային գերամուր հիմքերով։
Ազգայինը այլընտրանք չունի՛։