ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիային հորդորում Է՝ չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆյայի (Այա-Սոֆյա) տաճարի կարգավիճակը եւ այն մզկիթ չդարձնել՝ մատնանշելով իրավական պարտավորությունները:
Սուրբ Սոֆյան, որպես «Ստամբուլի պատմական շրջանների» մաս, համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ մտնում Է որպես թանգարան: Դա ինքնին հանգեցնում Է մի շարք իրավական պարտավորությունների ու պարտականությունների: Այսպիսով, պետությունը պետք Է ապահովի, որպեսզի օբյեկտների համընդհանուր բացառիկ արժեքն այս տարածքում ոչ մի ձեւով չփոխվի»,-ասվում Է կազմակերպության հայտարարության մեջ: ՅՈւՆԵՍԿՕ-ն Անկարային ուղարկել Է անհանգստություն արտահայտող մի քանի նամակ՝ կապված տաճարի կարգավիճակը փոխելու հետ:
Կազմակերպությունը Թուրքիային երկխոսության կոչ Է անում՝ նախքան որեւիցե որոշում ընդունելը: Կազմակերպությունը նշում Է, որ նման օբյեկտներում ցանկացած փոփոխության համար պետությանն անհրաժեշտ Է սկզբում ծանուցում ուղարկել ՅՈւՆԵՍԿՕ եւ, անհրաժեշտության դեպքում, ստուգման հարցում անել Համաշխարհային ժառանգության կոմիտեից: Թուրքիայում ներկայում ակտիվորեն քննարկվում Է Սուրբ Սոֆյայի տաճարի վերածումը մզկիթի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել Է, որ սպասում Է Պետխորհրդի որոշմանը սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու եւ այն թանգարանից մզկիթ դարձնելու հնարավորության վերաբերյալ եւ կվարվի այդ որոշմանը համապատասխան: Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, հուլիսի 2-ին քննարկել Է սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու հարցը: Պետխորհուրդը կարծում Է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար Է նախագահի հրամանագիրը: Սպասվում Է, որ Պետխորհուրդի որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: