Չորս բոլորը մխտռած Նիկոլ Փաշինյանին մաքուր մնացած մեկ սյունն անգամ տհաճություն է պատճառում
Advertisement 1000 x 90

Չորս բոլորը մխտռած Նիկոլ Փաշինյանին մաքուր մնացած մեկ սյունն անգամ տհաճություն է պատճառում

Ժամեր առաջ հաստատվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը: Նիկոլ Փաշինյանն էլ հանդես եկավ ուղերձով:

Նիկոլի տգիտությունը, մտքի մերկությունն ու մտավոր դատարկությունը, պետության ու մեր ժողովրդի մասին պատկերացումների մակերեսայնությունն ու քաղաքական ցանցառությունը ոչ մի պարագայում այնքան ցայտուն չի երևում, որքան, երբ նա խոսում կամ որ ավելի ճիշտ է` աղմկում է ծանր թեմաների մասին` արցախյան հակամարտություն, արտաքին քաղաքականություն, պատմություն, ինքնություն, բանակ կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը չունի այն մտահորիզոնը, որ իրեն խցկի նաև ազգային անվտանգության ռազմավարությանը վերաբերող հարցերի քննարկման դաշտ: Եթե այդ կերպ նա ցանկացել է ընդգծել պետության ղեկավարի իր դերը, իբրև թե, տեսե՜ք, կարող եմ նաև նման լուրջ օրակարագի մասին խոսել ու անգամ ուղերձով հանդես գալ, ապա շատ ավելի ազնիվ էր Սափարմուրատ Թուրքմենբաշին, ով հեղինակեց իր «Ռուհնաման», որպես թուրքմեն ժողովրդի բարոյական ու հոգևոր կյանքի ուղեցույց, ու պարտադրեց, որ մեծից փոքր` բոլոր թուրքմեններն այն անգիր անեն ու ամեն առավոտ իրենց կյանքը սկսեն նրանից հատվածներ արտասանելով, մինչև իր մահը սրբեց-տարավ այդ անտաղանդ ստեղծագործության ու նրա նույնքան անտաղանդ հեղինակի «փառքը», նաև այն անգիր անելու հիմար պարտադրանքը:

Ես միշտ մտածել եմ, որ Նիկոլ Փաշինյանը, բոլորից լավ ճանաչելով սեփական անգիտությունը, չի մոտենա, Վանո Սիրադեղյանի ասած, էն մի քանի սուրբ տաճարներին` լեզու, նաև ինքնություն, պատմություն, եկեղեցի, անվտանգություն, Արցախ, բանակ և այլն, այդ կերպ գոնե եղածը չմխտռելու, կանգնած պահելու այն սյուները, որոնց վրա մեր պետականության նավն է կառուցված ու դեռ կառուցվելու է: Բայց չէ. չորս բոլորը մխտռած Նիկոլ Փաշինյանին մաքուր մնացած մեկ սյունն անգամ տհաճություն է պատճառում: Ու նա, հերթով «փաթաթվելով» էդ սյուներից յուրաքանչյուրին, մխտռում է ամեն ինչ, էն ամենը, ինչ իր աչքին դեռ չմխտռված է երևում:

Կատարյալ անասնաֆերմա…

Հ.Գ. Ես իսկապես չգիտեմ, թե արդյո՞ք իմաստ ունի շատ ավելի լուրջ ու խորությամբ քննարկել այսօր ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը: Չէ՞, որ նման փաստաթղթերը նախևառաջ պետական քաղաքականության լրջմտության ու հետևողականության անձնագիրն են, մինչև Նիկոլ Փաշինյանն ինքը հակառակի` անհետևողականության ու անլրջության քայլող խորհրդանիշ է, իսկ ռազմավարության նախաբանում հենց նրա ստորագրությունն է:

Սամվել Ֆարմանյանի էջից:



Նման նյութեր