
Եթե կարելի է համալիրում համավարակի պայմաններում օնլայն փառատոն անցկացնել և այն իրականացնել պարետատան կողմից հաստատված առողջապահական չափանիշներին համապատասխան, ապա տրամաբանությունը հուշում է , որ պատշաճ կանոնները պահպանելով իրենց աշխատանքները կարող են վերսկսել թե’ օպերայի, թե’ ֆիլհարմոնիկի, թե’ կամերային նվագախմբի, թե’ թատրոնների գործունեությունը ( գոնե փորձերը )։
Առանց այն էլ , վստահ եմ այս ամիսները լրջագույն խնդիրներ և խոչընդոտներ են առաջացրել մասնավորապես թիմային համույթների աշխատանքներում։
Ինչպես սպորտում, այնպես էլ արվեստում. արտիստները միշտ պետք է լավագույն մարզավիճակում լինեն։
Ավետիս Բերբերյանի էջից: