Շիրակի մարզի Բենիամին գյուղի 77-ամյա բնակիչ Ներսես Անտոնյանը մահացել է կայծակի հարվածից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Տղամարդը հանդամասում է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։ Այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը։
Նախօրեին ԱԻՆ–ը հայտնել էր, որ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 10-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։
Բնակչությանը խորհուրդ էր տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։