ՀՀ 6 քաղաքացիներ հինգ օր է՝ ռուս-վրացական սահմանին են և չեն կարողանում վերադառնալ Հայաստան
Advertisement 1000 x 90

ՀՀ 6 քաղաքացիներ հինգ օր է՝ ռուս-վրացական սահմանին են և չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ Ալվարդ Մկրտչյանը Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իր տղան, ում հետ ևս 5 ՀՀ քաղաքացի կա, 5 օր է՝ մնացել են ռուս-վրացական սահմանին և չեն կարողանում վերադառնալ Հայաստան:

«Երեխաս 4 ամիս է՝ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ սոված, առանց բնակության վայրի ու առանց աշխատանքի: Երեխուս ոչ մի բան չեն թույլատրում՝ պատճառաբանելով, որ գրանցում չունի:

Տղաս մեքենայով դուրս է եկել ՌԴ-ից ու հասել ռուս-վրացական սահման՝ չեզոք գոտի: Հիմա՝ ոչ այս կողմ են թույլատրում, որ գա, ոչ հետ գնալ է կարողանում: Արդեն 5 օր է, սոված-ծարավ, 6 անձով, որոնցից 3-ը կին են, մնացել են անորոշ վիճակում: Այդ 6 հոգուց մեկը լուրջ առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով երեկ 2 անգամ բժիշկներ են այցելել։

Խնդրում ենք կառավարության միջնորդությունն ու աջակցությունը, որ մեր երեխեքը ինչ-որ ձևով կարողանան վերադառնալ տուն»,-ասել է տիկին Մկրտչյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: