Ի՞նչ ենք ստանում արտակարգ դրությունը մեկ ամսով կրկին երկարացնելու դեպքում
Հարյուր հազարավոր գործազուրկներ, փակված աշխատատեղեր,բանկերում տոկոսները և վարկերը չմարած հազարավոր քաղաքացիներ,մթերման խնդրի առաջ կանգնած գյուղացիներ,սպասարկման ոլորտի կոլապս,զրո ներդրումներ,փակված ձեռնարկություններ,հարկային խայտառակ ցածր հավաքագրումներ:
Ստանում ենք նաև քաղաքական կարծիք հայտնելու և փողոցում բողոքելու հիմնարար իրավունքի սահմանափակման երկարացում,դիմակ կրելու պարտադիր պահանջով տուգանքները,բերման ենթարկելը:
Նույնիսկ արտագաղթելու հնարավորություն չի լինելու))
Մասնագետները կհաստատեն,որ տնտեսական ցուցանիշները ահավոր վատն են և երկարացման դեպքում ավելի վատն են լինելու:
Փոխարենը ստանում եք ձեր երազած «ազատ,անկախ և հպարտ նիկոլստանը»:
Հ.Գ «ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ոլորտում»
Փաշինյան 2019թ
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից