
Ազգային անվտանգության նոր ռազմավարության հրապարակման նպատակով վարչապետ Ն. Փաշինյանն իր ուղերձում արձանագրել է հետևյալը.
Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնան
ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:
Չգիտեմ, թե ինչո՞ւ է այսպիսի միտք շարադրվել նշված ուղերձում, բայց եթե Հայաստանում իսկապես կան ներքին ու արտաքին ազդեցությունների տրվող դատարաններ, ապա առնվազն արտաքին ազդեցությունների տրվելու մասով հիմա պետք է այդ դատավորները կալանավորված լինեին և նրանց պետք է պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրված լիներ:
Երիցս համոզված եմ, որ պետական գործչի կողմից արտաբերված ցանկացած խոսք պետք է հիմնված լինի փաստերի և որևէ տարընթերցում չենթադրող տեղեկությունների վրա…
Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից