«Ազատ խոսքի համար պայքարը չպետք է բռնաճնշումների ենթարկվի». Մեդիա պաշտպան
Advertisement 1000 x 90

«Ազատ խոսքի համար պայքարը չպետք է բռնաճնշումների ենթարկվի». Մեդիա պաշտպան

Արտակարգ դրության երկարացման դեմ ավտոերթի մասնակից «ՎԵՏՕ» շարժման անդամներն, այդ թվում՝ հիմնադիր Նարեկ Մալյանը, բերման են ենթարկվել ոստիկանության կողմից։ Բերման է ենթարկվել նաև Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը։ Հաջակցություն բերման ենթարկվածների՝ Արտաշատի ոստիկանության դիմաց հավաքվել էին բազմաթից մարդիկ, նրանց թվում էին՝ իրավապաշտպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ: Որոշ ժամանակ անց ոստիկանությունն առանց պատճառ ներկայացնելու, ուժ կիրառելով բերման ենթարկեց հավաքվածներին, այդ թվում՝ Blognews կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին, Antifake.am կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Սա հերթական դեպքն է, երբ ճնշում է գործադրվում մամուլի նկատմամբ:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության նմանաբնույթ գործողությունները։ Ազատ խոսքի համար պայքարը չպետք է բռնաճնշումների ենթարկվի, իսկ արտակարգ դրությունը չպետք է ծառայի որպես ազատ խոսքի դեմ ճնշման գործիք։

Մեդիա պաշտպան



Նման նյութեր