Պետք է վճռական գործել, դիմել ՀԱՊԿ-ին, դիմել ՄԱԿ-ին, զանգել Ալիևին ու հարցնել՝ պատերա՞զմ եք սկսում, ինչ է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Պետք է վճռական գործել, դիմել ՀԱՊԿ-ին, դիմել ՄԱԿ-ին, զանգել Ալիևին ու հարցնել՝ պատերա՞զմ եք սկսում, ինչ է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին. tert.am

Այն դեպքում, երբ մի անկախ պետությունը այսպես ագրեսիվ կրակ է բացում մեկ այլ անկախ պետության վրա, պետք է վճռական գործել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ այս իրավիճակում ՀՀ-ն պետք է մի քանի քայլ անի.«Երբ կրակ է բացվում մի պետության վրա,  որը ներառված է ՀԱՊԿ կազմում, ապա երկրի արտգործնախարարը անհապաղ պետք է դիմի ՀԱՊԿ: Երկրորդ` բողոքի նոտա պետք է գրել ՄԱԿ, որպեսզի դատապարտեն Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, հաջորդը, վարչապետը պետք է զանգահարի նախագահ Ալիևին և ասի՝ ի՞նչ եք անում, պատերազմ եք սկսում, ի ՞նչ է և այլն:

Պետք է այս քայլերն անել, որովհետև սա կարող է լինել Ադրբեջանի Կառավարության, այլ ոչ թե այնտեղ կանգնած ադրբեջանցի զինծառայողների սադրանք: Դրանք տարբեր բաներ են չէ՞:Այնպես որ պետք չէ խուճապի մատնվել, բայց մերոնք պետք է այնպես պատասխանեն, որ հաջորդ անգամ նրանք վախենան այդպիսի քայլեր անել,  եթե մեկ անգամ կրակեն, մերոնք պետք է 100 անգամ ավելի  կրակեն: Պետք է վճռական գործել, վճռական»:

Ամբողջությամբ՝ tert.am