Կորոնավիրուսով պայմանավորված՝ մի քանի ամիս Երևանից դուրս եկած չկայի, կարճ ասած՝ ապրում էի «տուն-գրասենյակ» բանաձևով։ Երեկ վերջապես մարզ գնացի ու չհասկացա՝ այսօր ինչու է երկարաձգվում արտակարգ դրության ռեժիմը։
Չէ, այնպես չէ, որ վարակը մարզերում վերացել է․ ուղղակի Երևանից դուրս կառավարության ու պարետատան իշխանությունը գոյություն չունի ու մեծ հաշվով՝ միայն մայրաքաղաքի ու մի քանի մեծ քաղաքների համար՝ չարժե ԱԴ երկարացնել, եթե, իհարկե, կառավարությունը լատենտ քաղաքական նպատակներ չունի։
Հա, մեկ էլ՝ պետք էր գոնե չեղյալ հայտարարել կառավարության կողմից հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները: Էս հարցում մեր կառավարությունը օրվա տրենդից հետ մնաց․ Իսրայելում և Սերբիայում հենց ինքնանպատակ ԱԴ-ն հազարավոր մարդկանց փողոց հանեց։ Հայաստանում էլ ժողովուրդը զզվել է ԱԴ-ից ու դա ակնհայտ է՝ նույնսիկ սոցիոլագիական հարցում անցկացնելու անհրաժեշտություն չկա։
Կորոնավիրուսին պետք է հաղթել, սակայն դա կարելի է անել «սովորական» օրենսդրությամբ՝ «արգելված պտուղը» «չքաղցրացնելով» կյանքից ու կառավարությունից դառնացած հազարավոր մարդկանց համար։
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից