
Տեղեկատվական անվտանգության բոլոր մասնագետներն արդեն մի քանի օր է զգուշացնում են, որ հնարավոր է ադրբեջանցիները սկսեն կոտրել մեր պետական կայքերը։
Ասողին լսող լիներ։ Սկսվեց․
Կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։ Այժմ այն անհասանելի է։ Նույնն էլ կառավարության կայքը, gov.am-ը չկա։
Հիմա ևս մեկ հիշեցում-զգուշացում։ Նույն բանը կարող է լինել ձեր ֆեյսբուքյան էջերի հետ, հարգելի-սիրելիներ։ Կամ կոտրելու են, կամ կլոն ստեղծեն, ուշադիր եղեք։ Ապահովագրեք ռիսկերը, դրանք իրական են, հորինված չեն։
Լիկա Թումանյանի ֆեյսբուքյան էջից