Ըստ ամենամյա սոցհարցումների այս տարվա արդյունքների՝ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող գլխավոր երկրներից մեկն է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ըստ ամենամյա սոցհարցումների այս տարվա արդյունքների՝ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող գլխավոր երկրներից մեկն է

Երեկ արդեն նշեցի, թե Ադրբեջանի ագրեսիան հարևան Թուրքիայում որչափ մասշտաբային աջակցություն է ստանում։ Երեկ գիշերը Թուրքիայի ԱԳՆ նախարարի մակարդակով «Քո հետ ենք, Ադրբեջան» կարգախոսը լայնորեն տարածվում էր ցանցում։

Այդ երկրի իշխող վերնախավը և, ընդհանրապես, Թուրքիայում վերջին տարիներին դոմինանտ դարձած իսլամական ազգայնականության գաղափարախոսությունը շարունակաբար և անթաքույց կերպով թիրախավորում են Հայաստանն ու հայերին, որը ձևավորում է նաև հասարակական կարծիքը։

Այսպես, ըստ Քադիր Հաս համալսարանի կողմից իրականացված ամենամյա սոցհարցումների այս տարվա արդյունքների, Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող գլխավոր երկրներից մեկն է (տե՛ս կից աղյուսակը)։ Ուշադրություն դարձրե՛ք, թե ինչ շրջապատ ենք ընկել։

Իսկ արդեն երկու օր տևող քարոզչական պատերազմում պարբերաբար դրսևորվում են թուրքերի՝ ավելի խորը արմատներ ունեցող այն տեսակետները, որոնցում Հայաստանը ընկալվում է ոչ թե պարզապես թշնամի, այլ «չիբան», որն աճել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև։

Մեր երկու հարևան երկրները, բացի ուժից, որևէ այլ լեզու չեն ընկալում։ Թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմի դաշտում կայացած ու նախաձեռնող Հայաստանը չունի որևէ այլընտրանք։

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից