
Որևէ տեղ, եթե կարդում եք ապրիլյանը այսօրվա Տավուշում տեղի ունեցող իրավիճակի հետ համեմատող գրառումների, ուրեմն իմացեք, որ էդ մարդիկ ստեղծված իրավիճակի վրա կեղտոտ քաղաքական դիվիդենտներ են հավաքում: Ռազմական տեսակետից բավականին տարբեր իրադրություն է: Մի կորցրեք ձեր զգոնությունը: Սա էնպիսի իրավիճակ չէ, որը ապրիլյանի նման ազգային մոբիլիզացիա է պահանջում` պարենից մինչև կամավորական ջոկատներ (եթե շատ սրվի, կարա դրան հասնի, բայց դժվար սրվի): Բանակն իր առջև դրված խնդիրը փայլուն իրականացնում է: Ցավոք ավելին ասել չի կարելի ու պետք էլ չէ, բայց խնդրում եմ մի տրվեք մեզ պառակտելու փորձերին, որոնք հույս ունեմ առանց գիտակցելու են անում:
Մարինե Մանուչարյանի էջից: