Շատ հազվադեպ է մարդուն տրվում հնարավորություն ոչ միայն մտնել համաշխարհային պատմության մեջ, այլ ազդել համաշխարհային գործընթացների վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Սովետական գեներալի որդին բնաջնջեց Ադրբեջանից Արեւմուտք էներգակիրների այլընտրանքային խողովակաշարը»։ Այ այսպիսի վերնագրերով հոդվածներ դուրս կգան Արեւմուտքում, եթե Յուրի Խաչատուրովի տղայի, Գրիգորիի կողմից ղեկավարվող ստորաբաժանումները խիստ պատահաբար վնասեն համապատասխան խողովակաշարերը, որոնք իրենց դիրքերից հեռու են ընդամենը մոտ 10 կմ։ Շատ հազվադեպ է մարդուն տրվում հնարավորություն ոչ միայն մտնել համաշխարհային պատմության մեջ, այլ ազդել համաշխարհային գործընթացների վրա։ Իսկ հաղթողներին չեն դատում…»: