
Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության Է դատապարտել երկրի նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյային եւ Աբդելմալեք Սելյալին՝ գործարար Մուհիդին Թահքութին ապօրինի արտոնությունների տրամադրման գործով: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:
Ավելի վաղ նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյան եւ Աբդելմալեք Սելյալը 12-ական տարվա բանտարկության Էին դատապարտվել կոռուպցիայի համար: Նրանք արդեն կրում են պատիժը: