Հնդկաստանի ՆԳ նախարարությունն արգելել Է Facebook սոցիալական ցանցի օգտագործումը իրեն ենթակա ոստիկանության ստորաբաժանումներում: Այդ մասին հայտնել Է Times of India հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարության նամակը:
«Արգելքը պետք Է տարածվի բոլոր զինված ուժերի վրա, ինչպիսիք են՝ Հնդկաստանի կենտրոնական պահեստային ոստիկանությունը, Ինդո-տիբեթյան սահմանապահ ոստիկանությունը, եւ նախկին զինծառայողների վրա, որովհետեւ նրանք, որպես կանոն, շփման մեջ են գտնվում մեր զինված ուժերի հետ:
Հնդկաստանը պետք Է ունենա իր սեփական հավելվածները, ինչպիսիք են Facebook-ը եւ Instagram-ը, որոնցից օգտվելու հնարավորություն չի ունենա օտարերկրյա ոչ մի տերություն»,-նշվում Է նամակում: Ավելի վաղ Հնդկաստանի բանակը կարգադրել Էր սպաներին ու զինվորներին՝ իրենց շարժական հեռախոսներից հեռացնել 89 հավելվածներ, մասնավորապես Facebook-ի, Instagram-ի, Tinder-ի, PUBG-ի եւ շատ ուրիշներ՝ վկայակոչելով անվտանգության խնդիրները եւ գաղտնի տվյալների արտահոսքը: Արգելվածների ցուցակում են հայտնվել նաեւ այն 59 հավելվածները, որոնք ավելի վաղ արգելվել Էին Հնդկաստանի կառավարության կողմից: