
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ ադրբեջանական զինծառայողների կողմից Սարդարյանը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին։
Նշվում է, որ Նարեկ Սարդարյանը զբաղվում է նախրապանությամբ։
«Արմենպրես»-ին Ազգային անվտանգության ծառայությունից փոխանցեցին, որ հրապարակումների վերաբերյալ առաջիկայում տեղեկություն կտրամադրեն։
Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։
Տեսանյութի հրապարակմամբ Ադրբեջանը կրկին խախտել է Ժնևյան կոնվենցիան։