Գոռ Հակոբյանն արձագանքել է Հայաստանի սահմանին լարված իրավիճակին։ Դերասանը, որը սեպտեմբերին երրորդ անգամ հայր կդառնա, Facebook-յան էջում գրել է. «Համարյա երեք տղա ունեմ (երրորդը սեպտեմբերին է ծնվելու) դեռ փոքր են, բայց սպասեք մեծանան, պատվով տամ, տարեք թող ծառայեն Հայրենիքին եւ կռվեն ոսոխի դեմ, իսկ մինչ նրանց մեծանալը ես կամ… Հավերժ փա՜ռք մեր զինվորներին»: Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու լավագույնը մաղթել նրա ընտանիքին. «Հիացած եմ», «Աստված պահապան քո ընտանիքին»։







